Այսօր Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում կկայանա նախավերջին՝ 8-րդ տուրը։ Հայաստանի հավաքականը (8 միավոր, 5-րդ տեղ) կմրցի 6-րդ տեղում ընթացող Նիդերլանդների հետ, որը երեկ խոշոր՝ 3,5։0,5 հաշվով պարտություն է կրել չեմպիոնի համար ամենաիրական հավակնորդներից մեկից՝ Ռուսաստանից (11 միավոր, 2-րդ տեղ)։ Վերջիններս այսօր կմրցեն առաջին հորիզոնականում գտնվող ուկրաինացիների հետ, որոնք առջևում են մեկ միավորի տարբերությամբ։
Մյուս զույգերում կհանդիպեն Գերմանիան և Չինաստանը, Եգիպտոսն ու Ադրբեջանը, Թուրքիան և Միացյալ Նահանգները։
Հայաստանի հավաքականում այսօր կրկին կբացակայի Սերգեյ Մովսեսյանը: Մեր հավաքականից առաջին տախտակի վրա հանդես կգա Լևոն Արոնյանը, երկրորդին` Վլադիմիր Հակոբյանը, երրորդին` Գաբրիել Սարգսյանը, չորրորդին` Գաբրիել Սարգսյանը:
Մրցաշարի մյուս պարտիաներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom