Դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան Նիդերլանդների Սենատը, առանց քննարկման և քվեարկության, միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Այս մասին հայտնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունը: Ավելի վաղ, դեկտեմբերի 12-ին, Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը ևս, առանց քննարկման եւ քվեարկության, միաձայն վավերացրել էր Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հավելենք, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրն արդեն վավերացրել է մոտ 2 տասնյակ երկիր: