Նիդերլանդների անվտանգության խորհուրդը (DSB) պաշտոնապես գլխավորել է Դոնբասի երկնքում մալայզիական Boeing 777-ի կործանման միջազգային հետաքննությունը: Այս մասին հաղորդում է գերատեսչության պաշտոնական կայքը:
Հետաքննության առաջնային նպատակն է աղետի վայրից հավաքագրված տվյալների վերլուծությունը, «սև արկղերի» տվյալների վերծանումն ու փորձագետների միջազգային թիմի աշխատանքների համակարգումը:
Նշվում է, որ «սև արկղերի» տվյալների վերծանումը կարող է տևել մի քանի շաբաթ: Հետաքննության ավարտից հետո վթարի պատճառների մասին լիարժեք տեղեկատվություն է ներկայացվելու հանրությանը:
Ավելի վաղ հոլանդական Էյնթհովենում վայէջք էին կատարել աղետի զոհերի մարմինները տեղափոխող երկու ինքնաթիռները: