Նիգերիայում շարունակում են առևանգված մնալ ոչ թե 129, այլ 234 աշակերտուհիներ։ Այս մասին Associated Press-ին հայտնել են աղջիկների ծնողները։
Առևանգման մասին նոր տեղեկությունները հայտնի են դարձել այն բանից հետո, երբ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգի ղեկավարն այցելել է Չիբոք քաղաք, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները հարձակվել էին աղջիկների համար նախատեսված դպրոցի վրա։ Ավելի վաղ նշվում էր, որ առևանգվել է ավելի քան 100 աշակերտուհի։ Աշակերտուհիներին բեռնատարներով տեղափոխելիս նրանց մի մասին հաջողվել էր թռչել մեքենաներից և թաքնվել գրոհայիններից։ Ավելի ուշ նրանք վերադարձել էին տուն և պատմել իրողությունը։