տուն Քաղաքական Միջազգային Նիգերիայում զինված հարձակման զոհ է դարձել 79 մարդ

Նիգերիայում զինված հարձակման զոհ է դարձել 79 մարդ

67
0

2005-af-niger-irin-eparsons-01

Առնվազն 79 մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիս-արևելքում զինված ուժերի կողմից տեղի ցեղապետերի և ինքնապաշտպանության ուժերի հավաքի մասնակիցների վրա հարձակման պատճառով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քննարկվում էր զինված խմբերի կողմից գողություններն ու անասունների հափշտակությունները կանխելու հարցը։ «Նահանգապետն ու այլ պաշտոնյաներ այդ օրը Յար Գալադիմա գյուղում էին, ուր մասնակցեցին 79 մարդկանց հուղարկավորությանը, որոնք սպանվել էին անասունների գողությամբ զբաղվողների կողմից», — հայտարարել է Զամֆարա նահանգի ներկայացուցիչը, որի տարածքում տեղի էր ունեցել ողբերգությունը։