տուն Քաղաքական Միջազգային Նիգերիայում գրոհայինները երեք հոլանդացու են առևանգել

Նիգերիայում գրոհայինները երեք հոլանդացու են առևանգել

47
0

1409109

Նիգերիայի հարավում զինված մադիկ առևանգել են Նիդերլանդների երեք քաղաքացու՝ երկու տղամարդու և մեկ կնոջ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել աֆրիկյան երկրի բանակի ներկայացուցիչ Մուսթաֆա Անկան։

Նրա խոսքերով՝ գրոհայիններն արտասահմանցիներին առևանգել են Նիգեր գետի վրա։ Հանցագործները մոտորանավակով մոտեցել, այնուհետև բարձրացել են նրանց նավը, զենքի սպառնալիքի ներքո կարգադրել բոլորին հանձնել տեսախցիկները, բջջային հեռախոսները և վերջում նրանց տարել են անհայտ ուղղությամբ։

Նիդերլանդների ԱԳՆ-ն հաստատել է այս տեղեկությունը։ NOS հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը գնում է հոլանդացի լրագրողներ Էրհարդ Լեֆերսի, Յանո Գրոենենդեյկի և Մարիանա Վոսի մասին։ Նրանց հետ միասին պատանդ է ընկել նիգերիացի ակտիվիստ Սաննի Օֆեխեն, որը ևս բնակվում է Նիդերլանդներում։

Ներկայում իրավապահ մարմինները փորձում են ճշտել հոլանդացիների գտնվելու վայրը։