Նիգերիայի հյուսիս-արևելքում շարունակվում են բախումները կառավարական զորքերի և «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինների միջև։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված բախումների էպիկենտրոն է դարձել Բորնո նահանգի Բուլանբուլի բնակավայրը։ Արդյունքում ավելի քան 40 ահաբեկիչ ոչնչացվել է, Նիգերիայի բանակը տվել է 4 զոհ և 5 վիրավոր։
Հավելենք, որ սույն բնակավայրը մոտ է այն տեղանքին, որտեղ նախորդ շաբաթ «Բոկո Հարամի» գրոհայիններն ավելի քան երկու հարյուր աշակերտուհի էին առևանգել։