տուն Քաղաքական Միջազգային Նիգերիայի բանակը մոտ 40 ահաբեկիչ է ոչնչացրել

Նիգերիայի բանակը մոտ 40 ահաբեկիչ է ոչնչացրել

186
0

NIgerian-News

Նիգերիայի բանակը երկրի հյուսիս-արևելքում ծավալված մարտական գործողության ընթացքում ոչնչացրել է իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման 37 զինյալների: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ մարտական գործողության ընթացքում նիգերիական բանակի ուժայինները ավիացիայի օգնությամբ հարվածներ են հասցրել ահաբեկիչների ճամբարին:

«Բոկո Հարամ» իսլամիստական ահաբեկչական խմբավորումը գործում է երկրի հյուսիսում: Խմբավորումը պատասխանատվություն է կրում երկրում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here