տուն Լուրեր Ներսիկ Նազարյանը պետական պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ստացել

Ներսիկ Նազարյանը պետական պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ստացել

116
0

ներս

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը այժմ զբաղվում է միայն իր անձնական հարցերով.«Ես հիմա զբաղվում եմ իմ անձնական հարցերով և ոչ մի այլ գործունեություն չեմ ծավալում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ սուտ են այն տեղեկությունները, թե ինքը բիզնեսով է զբաղվում:

Պետական որևէ այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ Ներսիկ Նազարյանը չի ստացել և այդ մասին չի էլ մտածում.«Պետական այլ պաշտոն զբաղեցնելու որևէ առաջարկ չեմ ստացել և չեմ էլ մտածում այդ ուղղությամբ: Ինչպես արդեն նշեցի հիմա բացառապես զբաղվում եմ իմ անձնական հարցերով»,- araratnews.am-ին հայտնեց Երևանի նախկին ոստիկանապետը: