տուն Լուրեր Ներսեսը մեր ամենասիրելի ու կարգապահ զինվորներից է. բացառիկ հարցազրույց Իջևանում մահացած զինվորի...

Ներսեսը մեր ամենասիրելի ու կարգապահ զինվորներից է. բացառիկ հարցազրույց Իջևանում մահացած զինվորի հրամանատարի հետ

78
0

zin-563x375

Բացառիկ հարցազրույց այսօր Իջևանում մահացած զինվորի հրամանատարի հետ:

Այսօր, վաղ առավոտյան, ՀՀ ԶՈՒ Իջևանի զորամասերից մեկում մահացել է ժամկետային զինծառայող Ներսես Ղազարի Կարապետյանը: Ըստ շրջանառվող լուրերի, Նազարյանը մահացել է գլխին արձակված փամփուշտից: Araratnews-ը բացառիկ հարցազրույց ունեցավ Իջևանի գնդի հրամանատար գնդապետ Միհրան Մախսուդյանի հետ:

-Պարոն Մախսուդյան, ի՞նչ կասեք զինվորի հետ կատարված դեպքի մասին:

-Գիտեք, Ներսեսը մեր ամենասիրելի ու կարգապահ զինվորներից է: Ասում եմ է, որովհետև չեմ ցանկանում հավատալ որ նա մեզ հետ չէ: Նա միշտ աչքի է ընկել իր ընկերասիրությամբ, հաշտ ու համերաշխ ծառայությամբ: Ընդամենը չորս օր առաջ է վերադարձել արձակուրդից, ու, ցավոք, տեղի ունեցավ այս դեպքը:

-Ասում են, թե նրան արձակուրդ ուղարկել են ինչ-որ պակասած վառելիքի գումար ճարելու համար: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Դա աբսուրդ է: Մեզ մոտ նման բան չի կարող լինել: Ես, անկեղծ ասած, իրավասու չեմ դեպքի մասին ավելին խոսել, քանի որ քննություն է ընթանում, և քննությունը կբացահայտի դեպքի մանրամասները, սակայն առաջին տպավորությունն՝ անզգուշությամբ զենքի հետ օգտվելուց առաջացած մահն է:

-Ինչ որ բան ունե՞ք ավելացնելու:

-Ես միայն կցանկանամ ցավակցել Կարապետյանների ընտանիքին ու մեր զինվորներին, քանի որ մենք, իրոք, կորցրեցինք լավագույն զինվորներից մեկին: Հիշեցնենք, որ Իջևանի համապատասխան զորամասը աչքի է ընկնում իր կարգապահությամբ, և հաճախ է պատկան մարմինների կողմից խրախուսանքների արժանացել: