տուն Տնտեսական Ներկայացվեց 2014-2018 թթ. ԱՄՆ ՄԶԳ զարգացման ռազմավարությունը

Ներկայացվեց 2014-2018 թթ. ԱՄՆ ՄԶԳ զարգացման ռազմավարությունը

228
0

քարեն Հիլիարդ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) այսօր ներկայացրեց Հայաստանին օժանդակելու իր նոր՝ հնգամյա (2014-2018 թթ.) ռազմավարությունը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը ներկայացրեց Հայաստանի հիմնական ցուցանիշները՝ Մրցունակության համաշխարհային զեկույցի, Doing business-ի ու կոռուպցիայի ընկալման համաթվերի, մարդկային զարգացման ու Freedom House –ի անցումային տնտեսությունների վերաբերյալ ինդեքսների հիման վրա:

Նա  ընդգծեց, որ թեև վերջին տարիներին Հայաստանն առաջընթաց է արձանագրել, բայց այդ առաջընթացն անհավասար է՝ ըստ տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական անցման հիմնական չափորոշիչների:

Ժողովրդավարության առումով առաջընթացը, ըստ Հիլիարդի, ավելի քիչ է, քան տնտեսությունում արձանագրված հաջողություններն են: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Հայաստանը համադրելի երկրների համեմատությամբ առաջատար դիրքերում է քաղաքացիական հասարակության կայացածության և խոսքի ազատության առումով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here