Այսօր` ապրիլի 9-ին, կառավարության նիստից հետո, մամուլի կենտրոնում տեղի է ունենում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը:
Թեմա՝ կառավարության աջակցության ծրագրերի ընթացքը:
Ասուլիսի ներածական հատվածում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական հարցերի չեզոքացման ուղղությամբ առկա ծրագրերը: Այսօր կառավարությունը հաստատեց չեզոքացման ևս մեկ ծրագիր:
Զարուհի Բաթոյանն ասաց, որ արդեն չորրորդ և վեցերորդ աջակցման ծրագրերը հասանելի են: Գործարկված օնլայն կայքում քաղաքացին կարող է մուտքագրել իր տվյալները և համոզվել՝ արդյոք շահառու են թե ոչ: Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ վաղվանից կգործի նաև յոթերորդ ծրագիրը` հղի կանանց առնչությամբ: Վաղը մոտ երեք հազար կին կկարողանա օգտվել աջակցության ծրագրից:
Սոցապնախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ քաղաքացիները դիմելու, դիմում գրելու անհրաժեշտություն չունեն:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ֆինանսական մասով ներկայացրեց կառավարության ծրագրերի մասին տվյալներ: Բանկային համակարգի մասով կան հաստատված փաթեթներ:
Գյուղատնտեսական աջակցության փաթեթում եղել են փոփոխություններ:
ՓՄՁ-ներին վարկային աջակցությունը կատարվում է բարեխիղճ հարկային վարքագիծ ունեցող տնտեսվարողներին:
Հայկ Մագոյան