Իրանի զինվորական մասնագետները ստեղծել են անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար, գեներալ Հոսեյն Դեհղանը` նշելով, որ «նոր անօդաչու սարքը ռազմավարական նշանակություն ունեցող արտադրանք է»: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Այն բավականին մեծ է, սակայն այլ պարամետրերի մասին չի նշվում: Այն կարող է անցնել մինչև 2000 կմ տարածություն, իսկ օդում անընդմեջ մնալ 24-30 ժամ: