Դատելով մամուլից Հայաստանը Ռուսաստանին է հանձնել (վաճառել, տրամադրել) Հայռուսգազարդի մնացած 20%-ը։ Հայռուսգազարդը բիրժայում չի սակարկվում (ՀՀ իշխանությունններն այդպես էլ թույլ չտվեցին, որ Հայաստանում բիրժա լինի)։ Դրա գինը հայտնի չէ։ Բայց մենք գիտենք, որ նման կարգի ընկերությունների գինը նվազագույնը մեկ տարվա վաճառքի ծավալը բազմապատկած 3 է։ Այսիքն, Հայռուսգազարդի գինը 1.2 մլրդ դոլարից պակաս չէ։ Եվ ուրեմն դրա 20%-ը 240 մլն դոլար է։ Հիմա սա վաճառե՞լ ենք, տվե՞լ ենք, սվո՞պ ենք արել։ Ներեցեք, պարոնայք հայ իշխանավորներ, դուք հո խուլիգան չե՞ք։ Բարի եղեք պաշտոնական հաղորդագրություն տրամադրել։ Ի վերջո հսկայական հանրային գույք է օտարվել։ Այնուհետև, ըստ պ-ն Ա.Միլլերի այդ գործարքից հետո Հայաստանը ՌԴ-ից հետայսու գազը կստանա Ռուսաստանի ներքին գներով։ Սա վերը նշված 240 մլն դոլարի դիմա՞ց։ Ո՞րն է ՌԴ ներքին գինը։
Օրինակ, Սարատովի Գազպրոմը գազը վաճառում է (վերջին գները) բնակչությանը. գազօջախի համար 7.6ռ 1մ3 (227 դոլար), իսկ ջեռուցման համար 4.24ռ 1մ3 (127 դոլար)(http://www.sargc.ru/
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը