ԱԺ-ն արդարացի քայլի է գնացել՝ արագ կազմավորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողով, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«ԱԺ-ն ճիշտ քաղաքական որոշում է կայացրել, քանի որ հանձնաժողովի ձևավորումը գերակայում էր։ Կոռուպցիայի կանխարգելման համար հայտարարագրերի վերլուծության արդյունավետ համակարգ ենք ներդրել։ Որոշակի առումով ավելացել է ֆինանանսական տվյալների մատչելիությունը», — ասաց նախարարը։
Ռուստամ Բադասյանը հիշեցրեց՝ ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտը, սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը։
Վերջում նախարարը տեղեկացրեց, որ կատարելագործվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը։