Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի օրվա առթիվ. «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հարգելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առիթով:
Գիտելիքի և դպրության օրն իր խորհրդով մեզանում ոչ միայն ավանդաբար սիրված տոներից է, այլև մեր մշտանորոգ երկրի արդիականացման հիմնական խորհրդանիշը:
Մեր երեխաների, մանավանդ առաջին անգամ դպրոց մտնող փոքրիկների կենսախինդ աղմուկով լցված առավոտվա տրամադրությունը ողջ տարվա ընթացքում պահելու ցանկությամբ շարունակելու ենք մեր ծրագրերի իրականացումը: Նախակրթական ու կրթական ոլորտում ներդրված ջանքերն ու միջոցները վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են:
Խորին հարգանք և երախտագիտություն եմ հայտնում մեր մանկավարժներին, կրթության ոլորտում ներգրավված բոլո՛ր աշխատակիցներին: Եղեք քաջառողջ և տոկուն:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի մեկի կապակցությամբ»: