տուն Սպորտ Նեյմար. «Մարսելոյին ասել եմ, որ կհաղթի «Բարսելոնը»

Նեյմար. «Մարսելոյին ասել եմ, որ կհաղթի «Բարսելոնը»

278
0

sp-nejmar«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը հուսով է, որ իր մարզական կարիերայի առաջին «Էլ Կլասիկոն» հաջող կդասավորվի կատալոնյան թիմի համար: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Կլասիկոն» անչափ կարևոր հանդիպում է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Այդ դիմակայությանը ցանկանում է մասնակցել մեզանից ցանկացածը: Բոլորն էլ ուզում են ցուցադրել իրենց լավագույն կողմերը:

Սա իմ առաջին «Կլասիկոն» է: Ցանկություն կա վառ նորամուտ նշելու և, իհարկե, հաղթելու: Անհանգստության զգացողություն, բնականաբար, ունեմ, և դա միայն այս հանդիպմանը չի վերաբերվում: Հասկանում եմ, որ սա յուրահատուկ դիմակայություն է, բայց «թիթեռնիկներ որովայնումս» զգում եմ ամեն խաղից առաջ:

«Ռեալի» հետ հանդիպման մասին հասցրել եմ խոսել Մարսելոյի հետ: Նրա հետ ձևավորվել են ֆանտաստիկ ընկերական հարաբերություններ: Մարսելոյին ասել եմ, որ կհաղթի «Բարսելոնը»,- նշել է Նեյմարը:
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here