Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն գնահատել է իր հայրենակից երիտասարդ հարձակվող Նեյմարի խաղը, ով վերջերս տեղափոխվել է «Բարսելոնա»։
«Չեմ կարող ասել, թե արդյոք Նեյմարը կդառնա Բարսելոնայի սիրելին, սակայն նա արդեն 8 ամիս է գտնվում է կատալոնական ակումբում, և դա զգալի կբարելավի նրա խաղն Աշխարհի առաջնությունից առաջ։
Ավելի վաղ արդեն ասել եմ, որ Նեյմարը ժամանակակից ֆուտբոլի ամենակատարյալ ֆուտբոլիստներից է։ Պարզապես նա չունի Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի փորձը։ Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա ասեմ, որ Մեսսին և Ռոնալդուն նրանից 5 տարով ավելի փորձ ունեն։ Իրենցից մեկը կստանա մարցանակը, սակայն Նեյմարն էլ կարող է դառնալ լավագույնը»,- ասել է Պելեն։ Այս մասին հաղորդում է BrazilStats-ը։