«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է մասնակցել է «Խետաֆեի» հետ կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպմանը։
«Մեսին ամբողջովին ապաքինվել է, տեսնենք՝ դուրս կգա նա մեկնարկային կազմում, թե ոչ։ Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա նա նույնպես վերադարձել և մարզվում է թիմի հետ», — Մարտինոյի խոսքերն է փոխանցում Barcastuff-ը։
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին խաղում կատալոնական ակումբը համոզիչ հաղթանակ էր տարել՝ 4։0 հաշվով։