տուն Սպորտ Նեյմարը նշել է իր կարծիքով աշխարհի հինգ լավագույն ֆուտբոլիստներին

Նեյմարը նշել է իր կարծիքով աշխարհի հինգ լավագույն ֆուտբոլիստներին

272
0

ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը նշել է իր կարծիքով աշխարհի հինգ լավագույն ֆուտբոլիստներին: Հատկանշական է, որ բրազիլացին չի նշել «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Մեսսին, Սուարեսը, Մբապեն, Պոգբան … և Ազարը: Կան բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնց հետ միասին կցանկանայի խաղալ: Ռոմարիոն դրանցից մեկն է: Ռոնալդուն, չնայած ես նրա հետ խաղացի նրա հրաժեշտի խաղում: Զիդանը և Իբրահիմովիչը»,- մեջբերում է Նեյմարին AS-ը :

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին երեկ խոստովանել էր, որ կցանկանար՝ Նեյմարը վերադառնա կատալոնական ակումբ: