Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Քելիպե Սկոլարին բացատրել է, թե ինչու է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Պանամայի հետ ընկերական խաղի ժամանակ դաշտում անցկացրել բոլոր 90 րոպեները:
Սկոլարիի խոսքերով՝ Նեյմարին չի հերիքում խաղային տեմպը: Ինչպես հաղորդել էր ինքը՝ ֆուտբոլիստը բրազիլական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մինչև աշխարհի առաջնության մեկնարկն ինքն ամբողջովին ձեռք կբերի խաղային մարզավիճակ:
Հիշեցնենք, որ Նեյմարը ոտքի վնասվածքի պատճառով բաց էր թողել մոտ մեկ ամիս և դաշտ էր վերադարձել միայն «Բարսելոնա» — «Ատլետիկո» խաղից առաջ (մայիսի 17):