Իսրայելը դիմադրելու է միջազգային ճնշմանը, որ նպատակ ունի հասնել Գազայի հատվածում իսրայելական զինուժի սկսած ռազմական գործողության դադարեցմանը: Ինչպես նշում է BBC-ին այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Նա հաղորդել է, որ երեքշաբթի Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող ավելի քան 1000 թիրախների: Հրեական պետության վարչապետի խոսքերով՝ իսրայելական բանակը ներգրավել է 2 անգամ ավելի շատ ուժեր, քան 2012թ.-ի համանման գործողության ժամանակ:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Նեթանյահուն հայտարարել էր Գազայի հատվածում նոր գործողության մեկնարկի մասին, որն իրականացվում է ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման:
Ներկա պահին այդ գործողությունների հետևանքով զոհվել է 100-ից ավել պաղեստինցի, 670-ը վիրավորվել են: