«Բեղավոր» Մերկելի լուսանկարը դարձել է համացանցի հիթերից մեկը: Այս լուսանկարն արվել է երեկ՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, երբ Նեթանյահուն մատով ինչ-որ բան է ցույց տվել եւ նրա մատի շողքն ընկել է Մերկելի բերանի վրա:
Լուսանկարիչն ասել է, որ դա պարզապես «վիրուսային» ֆոտո է, քանի որ ինքը փորձել է այլ լուսանկար անել և նման պատկերը նկատել է միայն այն դիտելուց հետո: