տուն Uncategorized Նեթանյահուի այսօրվա այցը Մոսկվա մտահոգել է ԱՄՆ-ին

Նեթանյահուի այսօրվա այցը Մոսկվա մտահոգել է ԱՄՆ-ին

246
0

url

Այսօր երեկոյան Մոսկվայում կկայանան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի բանակցությունները: Բանակցությունների հիմնական թեման կլինի Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հաղորդում է Rosbalt-ը:

Իսրայելյան աղբյուրները նշում են, որ այցը կարճատև կլինի, այն նախաձեռնել է Իսրայելի կառավարությունը: Իսրայելում մամուլն այս այցը գնահատում է որպես վերջին փորձ` կանխելու Իրանի հետ միջուկային հարցի շուրջ համաձայնագրի ստորագրումը, ինչը չի բխում հրեական պետության շահերից:

Ըստ Maariv-ի` Նեթանյահուի այցելությունը Մոսկվա մտահոգել է ԱՄՆ-ին, քանի որ Նեթանյահուն ոչ թե կարող է համոզել Պուտինին վիժեցնել Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը, այլ հնարավորություններ կստեղծի արաբա-իսրայելյան հակամարտության կարգավորման բանակցությունների վիժեցման համար, որոնք ընթանում են ԱՄՆ-ի հովանավորությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here