Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի նախօրեին Նեապոլի սրճանարններն աշխատում են անսովոր առաջարկով՝ «Վճարիր երկու գավաթ սուրճի համար՝ փոխարենը ստանցիր միայն մեկը»: Որքան էլ զարմանալի է, այս առաջարկը բավական մեծ պահանջարկ ունի:
Բանն այն է, որ այսպես կոչված «կաֆֆե սոսպեզո» սրճարանների առաջարկը նախատեսված է բարեգործության համար: Հաճախորդն օգտվում է երկու պատվիրված սուրճի միայն մեկ գավաթից, իսկ մյուսը հյուրասիրում է աղքատներին:
Այս ավանդույթն Իտալիայում առաջ է եկել դեռ 20-րդ դարի սկզբին, սակայն վերջին տարիներին բավական մասսայականություն է վայելում: