Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան, ով բավականին աղմկահարույց պատմությունից հետո դուրս եկավ Երեւան tv հեռուստաընկերությունից, կրկին եթերում է: Այս անգամ Դինան իր հեղինակային հաղորդումը վարում է Lime tv հեռուստաալիքով: Դինայի կյանքը բավականին հետաքրքիր է անցնում: Բացի իր Lime Zone հաղորդումից, Դինան նաեւ վարում է տարբեր տեսակի միջոցառումներ, հիմնականում հարսանիքներ եւ համերգներ: Իսկ ուշ երեկոյան նա լինում է Charlotte գիշերային ակումբում: Ակումբում մերկապարուհիների ելույթներից առաջ, ամեն երեկո ելույթ են ունենում նաեւ հայ երգիչ-երգչուհիները` Լիլիթ Կարապետյանը, Վարդան Սարգսյանը, Օլգա Այվազյանը, Արփինե Բեկջանյանը եւ այլք, Դինան հանդես է գալիս, որպես շոու ծրագրի հաղորդավարուհի: Մի քանի շաբաթից նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ: Կլինի Լոս-Անջելեսում, այնուհետեւ Նյու Յորքում` նոյեմբերի 9-ին մասնակցելու Big Apple Music Awards միջազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, որտեղ արժանանալու է Տարվա Լավագույն հաղորդավարուհի մրացանակին: Չնայած Դինայի սիրտն առայժմ ազատ է, բայց նրա շուրջ միշտ պտտվում են տղամարդիկ, որոնք ջանք չեն խնայում հաղորդավարուհու ուշադրությունը գրավելու համար: Դինան հաճախ է անհասցեատեր նվերներ ստանում: Հաղորդավարուհին մեզ պատմեց ամենաթանկարժեք նմանատիպ անակնկալի մասին. նրան ուղարկել էին վարդերի մի փունջ եւ արեւի տեսքով թանկարժեք զարդ` պատված ադամանդներով: Նվերի հետ եղել է նաեւ բացիկ, որտեղ գրված է եղել երկու տառ ԱԺ, ինչը հաղորդավարուհուն առիթ է տվել եզրակացնելու, որ նվերը Ազգային Ժողովի պատգամավորներից մեկի կողմից էր: Ցավոք հաղորդավարուհին այդպես էլ չխոստովանեց, թե որ պատգամավորն էր իրեն նվեր ուղարկել, սակայն ասաց, որ խուսափել է նման թանկարժեք նվեր ընդունելուց եւ առաքիչի հետ այն անմիջապես ետ է վերադարձրել: