ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է, որ «Մակաբույծները» ֆիլմն «Օսկար» է ստացել:
Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է վերադարձնել դասական ֆիլմերը Հոլիվուդի ոսկե դարից ՝ նշելով «Քամուց քշվածները» եւ «Բուլվար Սանսեթ» ֆիլմերը:
«Մենք բավականաչափ խնդիրներ ունենք Հարավային Կորեայի հետ առեւտրի հարցում: Իսկ նրանց մրցանակ են տալիս` որպես լավագույն ֆիլմ: Արդյո՞ք դա լավ է: Չգիտեմ»,- ասել է Թրամփը:
«Նեոն»-ը` «Մակաբույծները» ֆիլմի ամերիկյան դիստրիբյուտորը, պատասխանել է ԱՄՆ նախագահին Twitter-ի միկրոբլոգում` հայտարարելով, որ «նա կարդալ չգիտի»:
Understandable, he can’t read.#Parasite #BestPicture #Bong2020 https://t.co/lNqGJkUrDP
— NEON (@neonrated) February 21, 2020