Հոլիվուդում նոր ֆիլմ է նկարահանվում, որում հանդես են գալու այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը և Բիլ Մուրեյը: Ֆիլմը պատմելու է նացիստների կողմից առևանգված արվեստի գործերի մասին և կոչվելու է «Հուշարձանների տղամարդիկ» (The Monuments Men):
The Monuments Men անվանումով խումբը 300 դաշնակիցներից կազմված խումբ էր, որոնց խնդիրն էր պաշտպանել պատերազմի հետևանքով վտանգի տակ գտնվող արվեստի գործերը: Ընթացքում խմբին պարզ է դառնում, որ Հիտլերի կողմից Եվրոպայի լավագույն արվեստի գործերը առևանգելու և մի տեղ հավաքելու պլան է մշակվում: Առևանգված արվեստի գործերից Հիտլերը նախատեսում էր «սուպերթանգարան» ստեղծել, որը կգտնվեր իր մանկության քաղաքում՝ ավստրիական Լինցում:
The Monuments Men-ին հաջողվում է մոտ 5 միլիոն գողացված արվեստի իրերից փրկել տասյակ հազարները:
Ֆիլմը, ոըր հիմնված է իրական փաստերը վրա, կկենտրոնանա մասնավորապես երկու կտավի առևանգման վրա՝ Յան վան Էյկի Գենտի եկեղեցու խորանը և Միքելանջելոյի Մադոննան: