տուն Քաղաքական Միջազգային Նացիստական հանցագործի թոռը մտադիր է փոխել ազգանունը

Նացիստական հանցագործի թոռը մտադիր է փոխել ազգանունը

161
0

get_img

Վերջին օրերին առավել հաճախ է հնչում նացիստական հանցագործ Էրիխ Պրիբկեի անունը, ով 100 տարեկանում մահացել էր Իտալիայում, սակայն բազմաթիվ բողոքներից հետո նրան այդպես էլ չէին կարողացել թաղել  ոչ Իտալիայում, ոչ էլ Արգենտինայում, որտեղ թաղված է նրա կինը։

Այսօր հայտնի է դարձել, որ Պրիբկեի թոռը՝ Թոմաս Էրիկ Ռամոն Պրիբկե Օրտիսը մտադիր է փոխել ազգանունը։ ANBariloche գործակալության տեղեկություններով՝ 23-ամյա երիտասարդը բնակվում է Արգենտինայի Բարիլոչե քաղաքում։

«Ինչու՞ կրեմ մի ազգանուն, որն ինձ տառապանք է պատճառում, վատ ազդեցություն է թողնում այլ մարդկանց։ Սա պիտակ է, որը ոչ մի ընդհանուր բան չունի ինձ հետ»,- ասել է երիտասարդ Պրիբկեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here