«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ազատ արձակեցին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից:
Մալյանը հայտարարել է, որ իր մոտ արգելված իր չեն հայտնաբերել: Նրա խոսքով՝ իր ընկերներն էլ երեկոյան ազատության մեջ կլինեն:
«Զենքեր չգտան, որովհետև ես զենքեր չունեմ։ Օրինական որսորդական հրացան ունեմ, բայց դժվար դրանով փողոցում ման գայի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ բերման են ենթարկվել նաև «Ադեկվադ» կուսակցության անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը։