ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում ոչ ոք չի ցանկանում «սառը պատերազմի» վերսկսումը։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը։
«ՆԱՏՕ-ում ոչ ոք չի ցանկանում վերադառնալ «սառը պատերազմի» ժամանակներին, սակայն մենք տեսնում ենք, թե ինչպես է Կրեմլը փորձում շրջել ժամանակը և մասնատել Եվրոպան ազդեցությունների նոր գոտիների», — գրում է Ռասմուսենն իր հոդվածում։
Միաժամանակ նա ասել է, որ ՆԱՏՕ-ն ստիպված էր պատասխանել Ուկրաինայում ռուսական քաղաքականությանը։ «Մեր դաշնակիցների շնորհիվ Ատլանտիկայի երկու ափերում էլ մենք ավելացրինք Բալթյան երկրների օդային տարածքը վերահսկող ինքնաթիռերի թիվը։ Մենք վերահսկում ենք նաև Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքները Awacs տիպի ինքնաթիռների միջոցով, իսկ դաշնակիցներն ավելացրել են Սև ծովում իրենց ռազմական ներկայությունն», — ասել է Ռասմուսենը։
Պետքարտուղարը նաև պատրաստակամություն է հայտնել պաշտպանելու դաշնակիցներին ցանկացած պահի։