«Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություները խարսխված են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի վրա: Ներկայումս իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ 2011-2013-ը, Հայստանը մասնակցում է նաև խաղաղության հաստատմանն ուղղված գործություններին Աֆղանստանում և Կոսովոյում: Հայաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը։ Վերջերս Հայաստանում էր գտնվում Ջեյմս Ապաթուրայը, ով բարձրաստիճան հանդիպումներ ունեցավ այստեղ: Հարաբերություններում մեծ տեղ է հատկացվում մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և կարելի է փաստել, որ Հայաստանը իր որոշակի ներդրումն է ունենում խաղաղության պահպանման գործում»,- «ՆԱՏՕ-Հայաստան: ՆԱՏՕ-ն որպես պաշտպանության ժամանակակից մոդել» կոնֆերանսում նշեց Արտգործ նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը: Բանախոսը շեշտեց, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների շրջանակներում կազմակերպվում է հեռուստակամուրջներ հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների միջև և այս միջոցառմանը մասնակցում են նաև բարձրաստիճան դիվանագետներ, ովքեր իրենց ողջույնի խոսքն էին հղում հայ խաղաղապահներին: