Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետևանքով ՆԱՏՕ-ն Բալթիկ ծով է ուղարկել 5 ռազմանավ։ «ՆԱՏՕ-ն Բալթիկ ծով է ուղարկում նավեր, որոնք ակտիվացնելու են արևելաեվրոպացի դաշնակիցների պաշտպանությունը», — ասվում է Դաշինքի հայտարարության մեջ։
Արագ արձագանքման ծովային խումբը կազմված է Նորվեգիայի, Նիդերլանդների, Բելգիայի և Էստոնիայի նավերից։ Բացի այդ, երեկ Կանադան որոշում է կայացրել այդ շրջան ուղարկել 6 կործանիչ CF-18 ինքանթիռ և 20 շտաբի սպա։ «ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների հետ ընդունում ենք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում անվտանգոթւյան և կայունության ապահովման անհրաժեշտությունը», — ասել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ռուսական ակտիվությանից ելնելով որոշում է կայացրել ուժեղացնել Արևելյան Եվրոպայի երկրների անվտանգությունը։