տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանում սպանել են աֆղանցի 5 զինվորականների

ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանում սպանել են աֆղանցի 5 զինվորականների

121
0

afghanistan-new_5

Աֆղանցի առնվազն 5 զինվորականներ են զոհվել ՆԱՏՕ-ի զորքերի կողմից Աֆղանստանի հարավում իրականացրած ռմբակոծության հետևանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով տեղի իշխանություններին:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով` միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Լոգար նահանգում: Առնվազն 8 հոգի ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ:

ՆԱՏՕ-ն հաստատել է, որ ռմբակոծության հետևանքով կա 5 զոհ, սակայն միջազգային ուժերի գործողություններում դիտավորություն չի եղել։