տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում անջատողականների հետ համագործակցությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում անջատողականների հետ համագործակցությունը

81
0

488356_004d

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի հարավ-արևելքում անջատողականների հետ համագործակցությունը։ Հաղորդում է Reuters-ը։

«Ռուսաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, դադարեցնի անջատողականներին տրվող աջակցությունը և սահմանից հետ կանչի իր զորքերին, որպեսզի քաղաքական լուծումներ գտնի Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար։

Ալյանսը Ռուսաստանին հստակ ուղերձ է հղել. 21-րդ դարում նման գործելակերպն անընդունելի է», — Ռասմուսենն ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ։