տուն ժամանց Շոու-բիզ Նատալյա Վետլիցկայայի նախկին ամուսինը փորձել է սպանել նրան (տեսանյութ)

Նատալյա Վետլիցկայայի նախկին ամուսինը փորձել է սպանել նրան (տեսանյութ)

237
0

«Ողջույն, Անդրեյ» ռուսական հեռուստաշոուի եթերում երգչուհի Նատալյա Վետլիցկայան պատմել, թե ինչպես է նախկին ամուսինը փորձել սպանել իրեն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Երգչուհին պատմել է, որ երբ ամուսնուն հայտնել է իր բաժանվելու մտադրության մասին, վերջինս հատակին է գցել իրեն ու փորձել երկու ձեռքով խեղդել։

Մի անգամ ամուսինն իրերը վերցնելու պատրվակով եկել է իր տուն։ Երգչուհին այդ պահին լոգարանում է եղել, երբ ամուսինը փորձել է կոտրել դուռը։ Վետլիցկայի խոսքով՝ այդ օրը նա հրաշքով փախչել է բնակարանից։

«Երբ շրջանային  ոստիկանի հետ վերադարձա բնակարան, սեղանին հսկայական դանակ տեսա. նա պատրաստվում էր դանակահարել ինձ, եթե տեսներ, որ մենակ եմ վերադարձել»,- հավելել է ռուս երգչուհին: