Հոլիվուդյան օսկարակիր դերասանուհի Նատալի Պորտմանը ժամանել է Իսրայել, որտեղ կկայանան Ամոս Օզի ինքնակենսագրական «Սիրո և խավարի մասին վիպակ» վեպի հիման վրա ֆիլմի նկարահանումները։ Այս մասին հաղորդում է Haaretz-ը։
Այս ֆիլմը կդառնա հայտնի դերասանուհւ ռեժիսորական մեկնարկը։ Բացի այդ, նա կխաղա գլխավոր հերոսի հոգեկան հիվանդություն ունեցող մոր դերը։ Ներկայում նա բնակվում է Թել-Ավիվի հյուրանոցներից մեկում, որտեղ գրում է հունվարին մեկնարկելիք ֆիլմի նկարահանումների սցենարը։ Նախնական տեղեկություններով՝ ֆիլմի բյուջեն կկազմի 1.6 մլն շեկել, ինչը ռեկորդային ցուցանիշ է Իսրայելի համար։