Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները կրկին նվազել են՝ համաձայն սակարկությունների տվյալների։ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0,27%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 61,86 դոլար: Տեխասյան WTI նավթի գինն այս անգամ նվազել է քառորդ տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 56,66 դոլար: