Աշխարհում նավթի գները սկսել են անկում ապրել այն բանից հետո, երբ Ժնևում Իրանի և «Վեցյակի» միջև ձեռք է բերվել պատմական համաձայնություն՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նավթի գները նվազել են 2 տոկոսով։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ պատժամիջոցների թուլացման հետևանքով Իրանը, որը համարվում է նավթի պաշարներով չորրորդ, իսկ գազի պաշարներով առաջին երկիրը, կկարողանա միջազգային շուկա դուրս բերել մեծ քանակությամբ էներգակիրներ՝ մեծացնելով առաջարկը և նպաստելով գների անկմանը։