Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հաղորդում է RT-ն:
WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,47 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 52,38 դոլար: Brent տեսակի նավթի ֆյուչերսները դեկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,41 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,00 դոլարի։