Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ: Այս մասին են վկայում աճուրդների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գներն աճել են 11.73 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 22.76 դոլարի:
Brent տեսակի նավթի մայիս ամսվա ֆյուչերսների գինն աճել են 4.74 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 26.06 դոլարի:
Մարտի 18-ին Brent տեսակի նավթի գինը 2003 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ ընկել էր մինչեւ բարելի դիմաց 25 դոլարից ցածր: