Պապարացիները 43-ամյա մոդել Նաոմի Քեմփբելին «բռնացրել են» հոլիվուդյան դերասան 37-ամյա Մայքլ Ֆասբենդերի հետ: Զույգին տեսել են անցյալ շաբաթ, լոնդոնյան ռեստորաններից մեկում ռոմանտիկ ընթրիքի ժամանակ: Նրանք քնքշորեն եւ առանց շրջապատին ուշադրություն դարձնելու համբուրվել են:
Հայտնի է, որ նույն օրը Քեմփբելը V&A թանգարանում նորաձեւության ցուցադրություն է բացել՝ ընկերուհիներին ասելով, որ երեկոյան ժամադրություն ունի:
«Նաոմիին միշտ հարուստ եւ հայտնի մարդիկ են սիրահետում, այնպես որ դժվար է ասել, արդյո՞ք նրանց մոտ ինչ-լուրջ բան կստացվի, թե ընդամենը մի քանի անգամ կհանդիպեն»,- ասել է Քեմփբելի ընկերը:
Մանրամասները` News.am Style: