«Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման ներկայացուցիչները, ովքեր սեպտեմբերի 22-ին գրավել էին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոններից մեկը, հայտարարել են, որ ահաբեկչության զոհ է դարձել 137 մարդ: Այս մասին գրում է Al-Arabiya միկրոբլոգերից մեկը:
Ավելի վաղ Քենիայի պաշտոնական իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչության զոհ է դարձել 67 մարդ: Քենիայի իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ գրոհի ժամանակ շինության առաստաղը փլուզվել է և դրա տակ կարող էին մարդիկ լինել:
Տեղեկացնենք նաև, որ Քենիայում այսօր եռօրյա սուգ է հայտարարվել: