Փրկարարները հայտնաբերել են ուղևորատար ինքնաթիռի բեկորները, որն անհետացել էր Աֆրիկայում Նամիբիայից Անգոլա չվերթ կատարելիս: Բեկորները հայտանբերվել են Նամիբիայի հյուսիս-արևելքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է, փրկվածներ չկան», — գործակալությանն ասել է ոստիկանության սպա Ուիլի Բեմթոնը: Նախնական տեղեկություններով` Mozambican Airlines ավիաընկերության ինքնաթիռում եղել է 28 ուղևոր, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ: