Կայծակի հարվածից բռնկված հրդեհի հետևանքով 23 վագրակատու (հեպարդ) է փախել Նամիբիայի արգելոցից: Կրակն արագորեն տարածվել է արգելոցի տարածքում: Դրան նպաստել է այն, որ հարավաֆրիկյան այս երկրում աննախադեպ երաշտ է,- հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նշենք, որ Նամիբիան առաջատար է վագրակատուների թվով: Աշխարհում հաշվվում է մոտ 10 հազար վագրակատու, որոնցից 3 հազարը Նամիբիայում է: