տուն Հասարակություն Նահանջ տարվա առեղծվածը

Նահանջ տարվա առեղծվածը

502
0

Բոլոր նահանջ տարիները` ամեն 4 տարին մեկ, համարվում են վտանգավոր տարիներ եւ 2020թ. եւս նահանջ տարի է: Ի դեպ, 1988թ եւս նահանջ տարի էր, եւ մեր քաղաքացիները նաեւ դրանով են պատճառաբանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը:

Ասում են, որ նահանջ տարին ավելի շատ ազդում է բնական աղետների, ավերածությունների, կործանումների, ոչ թե ամուսնությունների, ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու վրա:

Շատ հետազոտողներ կատարել են նահանջ եւ սովորական տարիների համեմատական վերլուծություն` փորձելով ապացույցներ գտնել նահանջ տարվա դժբախտ, անհաջող լինելու շուրջ, սակայն առայժմ գերակշռող փաստեր բավականաչափ չեն հավաքվել: Ի դեպ, նշենք, որ նահանջ են այն տարիները, որոնք բաժանվում են 4-ի:

Եվ այսպես՝

1556թ. – չինական Շենսի եւ Հընան նահանգներում զոհերի թվով պատմության մեջ ամենասարսափելի երկրաշարժն է տեղի ունեցել` 830 հազար զոհ,
1896թ. – ճապոնական կղզիներում ցունամիի հետեւանքով զոհվել է 27 հազար մարդ,
1908թ. – Սիբիրում ընկավ Տունգուսյան մետեորիտը,
1912թ. – “Տիտանիկ” նավի խորտակումը,
1948թ. – երկրաշարժ Աշխաբադում` 110 հազար զոհ,

1976թ. – երկրաշարժ արեւելյան Չինաստանում` 750 հազար զոհ,
1988թ. – երկրաշարժ Սպիտակում` 23 հազար զոհ,
2000թ. — Փարիզի մոտ աղետի ենթարկվեց մինչ այդ ամենաանվտանգ ինքնաթիռ համարվող Կոնկորդը, ահաբեկչական գործողություն Մոսկվայի մետրոյի “Պուշկինսկայա” կայարանի մոտ, “Կուրսկ” սուզանավի կործանումը,
2008թ. – պատերազմ Հարավային Օսեթիայում,  2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնում տեղի ունեցող զանգվածային բողոքի գործողությունների ժամանակ  զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ:

Նահանջ տարիներին ուժեղ ջրհեղեղներ չեն եղել: Պատմության մեջ առավել ավերիչը համարվում է Չինաստանում 1887թ. հոկտեմբերին տեղի ունեցած ջրհեղեղը: Խուանխե գետը դուրս է գալիս ափերից` խլելով 900 հազար մարդու կյանք: Իսկ արեւելյան Պակիստանում 1970թ. նոյեմբերի 12-ին ուժեղ ցիկլոնից զոհվում է կես միլիոն մարդ:

2020-ը ևս նահանջ տարի է, որի մեկնարկը տրվել է կորոնավիրուսով, բայց հարկավոր չէ տարին անհաջող համարել, քանի որ այն նոր է սկսվել: