Պոլսո պատրիարքին ընտրող պատվիրակների ամբողջ օրն անցկացված ընտրությունն ավարտվել է, և այժմ հաշվում են քվեները:
shantnews.am-ի տեղեկությամբ, մինչ այս պահը կատարված հաշվարկների համաձայն՝ Սահակ Սրբազանի կողմնակից պատվիրակների թիվը հասել է 25-ի, իսկ Արամ Սրբազանի աջակից պատվիրակներինը՝ 8-ի։
Այս պահին հաշվարկված քվեներով արդեն իսկ ընտրված է 33 պատվիրակ. այժմ վճռորոշ դեր պիտի ունենան Պոլսի մեծ շրջանները։