Ինչպես հայտնի է, այսօր ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից մեկն էր։
Araratnews.am-ի հավաստի տվյալներով` Հարությունյանը Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել էր դեռևս նախորդ տարի։
Հարցաքննությունից մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Մեր տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետը ծանր հիվանդ էր։
Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյան դին հայտնաբերել էին իր ամառանոցում։