տուն Աշխարհ Նախկին նախագահը դատապարտվեց 17 տարվա բանտարկության

Նախկին նախագահը դատապարտվեց 17 տարվա բանտարկության

375
0

Բրազիլիայի դատարանը կոռուպցիայի գործով մեղավոր է ճանաչել և 17 տարի մեկ ամիս բանտարկության դատապարտել Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային:

Հատկանշական է, որ մինչև այդ Կուրիտիբայի դաշնային դատարանը որոշել էր ազատ արձակել Լուլա դա Սիլվային, որը կալանավորված էր 2018 թվականի ապրիլից ութ տարի տասն ամսով` կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով:

Հայտնի է, որ Լատինական Ամերիկայի մի շարք երկրների իշխանությունների ներկայացուցիչները միլիոնավոր դոլարների կաշառք են ստացել Odebrecht-ից՝ բրազիլական Petrobras էներգահսկայի հիմնական կապալառուներից մեկից։