ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հարցրին նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերի թաքուն բարձրացման մասին: «Վարչապետը երեկ համապարփակ պատասխան տվել է ԱԺ-ից: Գաղտնի նպատակադրված որոշում չի եղել»,- ասաց պարոն Անանյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ իր պարգեւավճարը նախորդ տարվա համեմատ այս տարի իջել է: Թե ինչքան է ստացել, Անանյանն ասաց՝ այս տարի 1.5 միլիոն է ստացել նախորդ տարվա 2 միլիոնի փոխարեն:
Խոսակցություններ կան, որ միջին օղակը քիչ պարգեւավճար է ստանում: Ի պատասխան ՊԵԿ նախագահն ասաց՝ ՊԵԿ-ում կան հստակ մեխանիզմներ, որոնցով էլ գնահատվում է աշխատակիցների գործունեությունը: